четверг, 22 января 2015 г.

Ճամբարային առօրյա

 Այսօր չորրորդ դասարանի ճամբարային առօրյան բուռն էր և շատ հագեցած:

Օրը սկսեցինք բնագիտական փորձերով:Ընկեր Իվետայի հետ չորրորդ դասարանցիները հյուրընկալվեցին երկրորդ դասարանի գունավոր տաղավար և զարմացրեցին իրենց բնագիտական փորձերով: Փոքրերը շատ տպավորված էին:
Այնուհետև, շտապեցին  արդեն իրենք հյուընկալելու Նոր դպրոցի չորրորդ դասարանցիներին, որոնց հետ պետք է ամփոփեին իրենց ունեցած մաթեմատիկական գիտելիքները, տեղի ունենար փորձի փոխանակում, ընկերական շփում, ծանոթացում: Տիկին Մանիկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ առողջ մրցակցություն:
Նոր դպրոցի հյուրերին ճանապարհելուց հետո շտապեցինք մասնակցելու գրքի տոն, ցուցահանդես-վաճառքին «Տիգրան Հայրապետյան» գրադարանում: Գրադարանում ընթերցեցինք, թերթեցինք,ծանոթացանք «Ուրախ գնացք» ամսագրի խմբագրության աշխատակիցներին: Ուռա՜, ճամբարային օրերը դեռ առջևում են…





















Комментариев нет:

Отправить комментарий