Դ. Սոկոլով «Մանուշակագույն փիսոն»
Մանուշակագույն փիսոն միայն Լուսնի լույսի տակ էր թաթերը լվանում:_
-Ախր ի~նչ անեմ ես սրան,- բեղերն էր շարժում խեղճ մայր — կատուն,- նայում ես` խելքը տեղն է, բայց ուզածն ինչ է, չեմ հասկանում, միայն լուսնի լույսի տակ, ու վե’րջ: Որքան ուզում ես գլխին ավետարան կարդա, օգուտ չունի: -Ի~նչ ես սրան երես տալիս,- մռնչում էր վարազը,- պետք է դրա ականջները մի լավ ոլորել: Սրա~ն տես, մյուս փիսոները փիսոյի նման են, իսկ սրան լուսնի լույս է պետք:_Նա պարզապպպես հիմմմար է,- կռռում էր ագռավը,- գլխում մի կոպպեկի խելք չկա: Կմեծծծանա, արևի տակկկից տուն չի գա:Մանուշակագույն փիսոն միայն լուսնի լույսի տակ էր թաթերը լվանում:Լուսինը մեծ էր, սպիտակ ու փայլուն:_ Փիսո ջան,-ասում է Լուսինը,- դու ինչո՞ւ ես մանուշակագույն:_ Փիսոներն ուրիշ ի՞նչ գույնի են լինում,- զարմանում է փիսոն:_ Ես մի եղբայր ունեմ,- ասում է Լուսինը,- նա շատ մեծ է, կարմիր ու տաք: Ուզո՞ւմ ես նրան տեսնել:_Նա նմա՞ն է քեզ: Իհարկե, ուզում եմ:_Դե որ այդպես է, երբ ես երկնքում կհալվեմ, դու չքնես, մի քիչ համբերիր: Նա է~ն սարի ետևից դուրս կգա և իմ տեղը կգրավի:Առավոտ շուտ փիսոն տեսավ Արևին:_Վա~յ, դու էս ինչքան տաք ես,-կանչեց փիսոն:_ Իսկ ես քո քույր Լուսնին եմ ճանաչում:_Երբ նրան հանդիպես, կասե՞ս, որ ես իրեն բարևում եմ, _ ասում է Արևը, _ թե չէ մենք համարյա չենք հանդիպում:_Իհարկե:
Մանուշակագույն փիսոն հիմա թաթերը Արևի տակ է լվանում, նույնիսկ կարողանում է օճառով լվացվել:
Комментариев нет:
Отправить комментарий