Այսօր՝ մայիսի 28-ին Գեղարվեստի կրտսեր
դպրոցի մի խումբ սովորողներ և ուսուցիչներ հաղթահարելով բոլոր դժվարությունները,
կարողացան բարձրանալ Աշտարակի Կոշի բերդ:
Կոշը բերդից ու եկեղեցուց կազմված համալիր է, որը գտնվում է Աշտարակի շրջանի
համանուն գյուղի հյուսիսային կողմում, շրջկենտրոնից 18 կմ հարավ-արևմուտք:
Գոյություն ունեն վաղ
Երկաթի դարաշրջանի բազմաթիվ հիշատակումներ, ինչպես նաև բազալտ քարից կառուցված
բնակելի շենքերի ավերակներ: Կոշի մասին հայերեն լեզվով տեղեկություններ կան դեռևս
չորրորդ դարից: Գյուղում են գտնվում Սբ.Գրիգոր (13-14-րդ դդ.) և Սբ. Գևորգ (19-րդ
դ.) եկեղեցիները: Կոշի բերդը (13-րդ դար) գտնվում է սարի կատարին, ունի
ուղղանկյուն անկյուններ և կլոր աշտարակներ, որոնք կառուցված են քարի մեծ
կտորներից: Մուտքերը հյուսիսային և հարավային կողմերից են: Արձանագրության
համաձայն` Կոշը կառուցվել է Արագածոտնը թուրք-սելջուկներից ազատագրելու պատվին:
Комментариев нет:
Отправить комментарий