пятница, 17 апреля 2015 г.

Ուսումնական ճամփորդություն

Հովհաննավանք

Ապրիլի 18-ին կազմակերպվում է ուսումնական ճամփորդություն դեպի Մուղնի, Սաղմոսավանք,Հովհաննավանք:






Մուղնի, գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում։ Հեռավորությունը Աշտարակից՝ 2 կմ հյուսիս, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1260 մ։Գյուղի հյուսիս արևելյան կողմում է գտնվում 17-րդ դարի «Կարբո ծով» ջրամբարը, իսկ հարավային մասում՝ սբ. Գևորգ (1664-1669 թթ.) եկեղեցին և Մուղնու վանական համալիրը (14-17-րդ դդ.)։

Մուղնի
Սուրբ Գևորգ եկեղեցի

Մուղնին նաև ճանաչված է եղել որպես Մղոն, Մոգնի, Մողան, Մողնի, Մուխնի, և Մուղնա գյուղ։











Սաղմոսավանք, վանք ՀՀ Արագածոտնի մարզում։[1] Այն կառուցվել է 13-րդ դարերում Այրարատյան կողմնակալության կողմնակալ Վաչե Ա Վաչուտյանի և այդ իշխանական ընտանիքի կողմից։Գտնվում է Սաղմոսավան գյուղի արևելյան կողմում, Քասաղ գետի աջ ափին, անդնդախոր կիրճի եզրին: Հիշատակվում է վաղ միջնադարից: Ամբողջովին կազմավորվել է XIII դ. Առաջին կեսին: Համալիրը կառուցել են Վաչե և Քուրդ Վաչուտյանները: Բաղկացած է Ս. Սիոն, Ս. Աստվածածին եկեղեցիներից, գավթից և գրատնից:

Սաղմոսավանք


Комментариев нет:

Отправить комментарий