понедельник, 20 октября 2014 г.

Դ. Սոկոլով «Մանուշակագույն փիսոն»

Մանուշակագույն փիսոն միայն Լուսնի լույսի տակ էր  թաթերը լվանում:_

-Ախր ի~նչ անեմ ես սրան,- բեղերն էր շարժում խեղճ մայր — կատուն,- նայում ես` խելքը տեղն է, բայց ուզածն ինչ է, չեմ հասկանում, միայն լուսնի լույսի տակ, ու վե’րջ: Որքան ուզում ես գլխին ավետարան կարդա, օգուտ չունի: -Ի~նչ ես սրան երես տալիս,- մռնչում էր վարազը,- պետք է դրա ականջները մի լավ ոլորել: Սրա~ն տես, մյուս փիսոները փիսոյի նման են, իսկ սրան  լուսնի լույս է պետք:_Նա պարզապպպես հիմմմար է,- կռռում էր ագռավը,-  գլխում մի կոպպեկի խելք չկա: Կմեծծծանա, արևի տակկկից տուն չի գա:Մանուշակագույն փիսոն միայն լուսնի լույսի տակ էր  թաթերը լվանում:Լուսինը մեծ էր, սպիտակ ու փայլուն:_ Փիսո ջան,-ասում է Լուսինը,- դու ինչո՞ւ ես մանուշակագույն:_ Փիսոներն ուրիշ ի՞նչ գույնի են լինում,- զարմանում է փիսոն:_  Ես մի եղբայր ունեմ,- ասում է Լուսինը,- նա շատ մեծ է,  կարմիր ու տաք: Ուզո՞ւմ ես նրան տեսնել:_Նա նմա՞ն է քեզ: Իհարկե, ուզում եմ:_Դե որ այդպես է, երբ ես երկնքում կհալվեմ, դու չքնես, մի քիչ համբերիր: Նա է~ն սարի ետևից դուրս կգա և իմ տեղը կգրավի:Առավոտ շուտ փիսոն տեսավ Արևին:_Վա~յ, դու էս ինչքան տաք ես,-կանչեց փիսոն:_ Իսկ ես քո քույր Լուսնին  եմ ճանաչում:_Երբ նրան հանդիպես, կասե՞ս, որ ես իրեն բարևում եմ, _ ասում է Արևը, _ թե չէ մենք համարյա չենք հանդիպում:_Իհարկե:                   

Մանուշակագույն փիսոն հիմա թաթերը Արևի տակ է լվանում,  նույնիսկ կարողանում է օճառով լվացվել:

Комментариев нет:

Отправить комментарий