воскресенье, 12 апреля 2015 г.

Մեր բակը նախագիծ

Էկո նախագիծ

Ուսումնական նախագիծ, որն ուղղված է դպրոցի բակի բարեկարգմանը և կանաչապատմանը:

Նախագիծը սկսել ենք 11.04.2015
Նախագծի հեղինակ՝ Դիանա Գևորգյան Գեղարվեստի կրտսեր դպրոց
Մասնակիցներ՝ Գեղարվեստի կրտսեր դպրոցի 4-րդ դասարան
Նախագծի նպատակն է. Եղրևանագոտի կամ յասամանագոտի տարածքի ստեղծում
Տարածքի նկարագրություն. Մեզ հատկացվել է Գեղարվեստի կրտսեր դպրոցի մուտքից մինչև ներքին բակ տանող հատվածը, որտեղ մեկ շարքով պետք է տնկենք եղրևանիներ:


Նախագծի ընթացքում նախատեսում ենք արդեն ծաղկած եղրևանու ավելորդ ճյուղերը  փորել արմատով հանել և տնկել նախատեսված տարածքում: Սովորողները տնկել են արդեն 16 եղրևանի, նախագիծը ընթացքի մեջ է: Սովորողների կողմից իրականացված ցանկացած աշխատանք կթվայնացնենք՝լուրերի, լուսանկարների,ֆիլմերի, պատումների տեսքով և կհրապարակվի դպրոցի ենթակայքում, բլոգում, youtub- ում :
Խնդիրները՝
  •        Բնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացում
  •         Ձևավորվում է աշխատասիրության, պատասխանատվության զգացում
  •         Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  •         Մեդիահմտությունների կիրառում և զարգացում


Նախագիծն իրականացնելիս անհրաժեշտ են հետևյալ նյութերը.
  •           Բահ
  •          Փոցխ
  •          Աշխատանքային ձեռնոցներ
  •          Ցնցուղ
  •          Փխրեցնող գործիքներ



Комментариев нет:

Отправить комментарий