среда, 1 октября 2014 г.

Երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար

Այսօր կայացավ երկարացված օրվա կազմակերպիչների հերթական սեմինար պարապմունքը: Սեմինարներին ներկա են լինում նաև դպրոցների ծրագրերի ղեկավարները, իրենց խորհուրդներով ավելի են օգնում մեզ: Ի դեպ, նշեմ, որ այս սեմինարները շատ արդյունավետ են դարձնում կազմակերպիչների աշխատանքը. խորհրդակցում ենք միմյանց հետ, քննարկում ենք երկարացված օրվա ծրագրի  ավելի արդյունավետ կազմակերպման ձևեր, մտածում և իրականացնում ենք երկարացված օրվա նախագծեր:

Հոկտեմբերի 1-ին ամփոփեցինք մեր մեկամսյա աշխատանքը. արդյունքում երկարացված օրվա կազմակերպիչները ներկայացրին իրենց սովորողների անհատական պլանը, որտեղ յուրաքանչյուր սովորող ունենում է իր անհատական էջը, թե որ ժամին որտեղ է, ինչ լրացուցիչ կրթության է մասնակցում, ինչպիսի զբաղվածություն ունի: Պայմանավորվեցինք, որ սովորողների անհատական պլանների հղումները  տեղադրենք կայքում, որպեսզի հասանելի լինեն նաև ծնողներին: Անդրադարձանք նաև երկարացված օրվա ծրագրում ընդհանուր պարապմունքի իրականացմանը:
Շնորհակալություն արդյունավետ օրվա համար:

Комментариев нет:

Отправить комментарий