вторник, 4 февраля 2014 г.

Տնտեսագիտություն փոքրերի համար

* * *
Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ունես, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Նրանք երբեք չեն ասի՝ «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ի՞նչ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը »: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Բոլորիս հայտնի են «Փոքրիկ իշխանի» այս հանրահայտ խոսքերը:


Իսկ երեխաները՝ հակառակը. թվեր չեն սիրում: Նրանք հաճախ պահանջում են գնել այս կամ այն իրը, քաղցրավենիքը կամ այլ առարկա՝ պատկերացում  անգամ չունենալով՝ թե, ինչպես է ծնողը վաստակել այդ գումարը կամ ինչպես է արտադրվել իր ուզած իրը կամ քաղցրավենիքը:  Առօրյա կյանքում ծնողները հաճախ դժվարանում են, առիթ կամ հնարավորություն չեն ունենում երեխային բացատրել, թե ինչքան կարևոր է տնտեսել գումարը, ինչպես են վաստակում այն: Երբեմն դա չեն էլ կարևորում. «Կմեծանա, կիմանա կամ կշփվի կյանքի հետ, կսովորի» և շտապում են բավարարել երեխայի  ցանկությունները: Այնինչ, իրականում կյանքին պատրաստվում են ծնված օրվանից՝ կյանքի ընթացքում ձեռք բերելով տարբեր հմտություններ, կարողություններ, գիտելիքներ: Երբ, որպես փորձաշրջան, հաճախում էի կրթահամալիրի նախակրթարաններ, տեսնում էի, թե ինչ խաղեր են խաղում սաները, ինչպես է կազմակերպվում նրանց գործունեությունը: Հավատացնում եմ՝ այդտեղ բավականին շատ տնտեսագիտություն կա՝ սկսած իրենց և մեծերի պատրաստած կշեռքներով զանազան առարկաներ և ուտելիքներ կշռել-համեմատելուց մինչև խանութ-խանութ խաղալը: Երբ արդեն աշխատում էի, համացանցում պրպտելիս աչքովս ընկավ «Տնտեսագիտություն փոքրերի համար կամ ինչպես արջը բիզնեսմեն դարձավ» աշխատանքը:
20 մասից կազմված այս պատմվածաշարը արդյունավետ ուսումնական և գործնական նշանակություն ունի:  Աշխատանքը թեթև պատումների ժողովածու է: Պատմություններից յուրաքանչյուրը փոքրիկ հեքիաթ է:    Հերոսների մեջ հաճախ հանդիպում են փոքրիկներ, որոնք նույնպիսի խնդիրներ են ունենում, ինչպես ընթերցող երեխաները: Յուրաքանչյուր պատմվածքով ներմուծվում է մեկ կամ երկու հասկացություն, որոնք բավական հեշտ է լինում հասկանալ և հիշել: Բացի այդ, հիանալիորեն պահպանված է ուսուցման հաջորդակության սկզբունքը: Յուրաքանչյուր հաջորդ պատմվածքում խոսվում է նախորդ հասկացությունների մասին, դրա շնորհիվ երեխաներն անընդհատ առնչվում են վերջիններիս հետ, վերհիշում են նախկինում սովորածները և նյութն էլ ավելի ամրապնդվում է:
Այս պատմությունների միջոցով սովորողները ստանում են իրենց բազմաթիվ հարցերի պատասխաններ, ինչպես նաև սովորում են, թե ինչպես տնտեսել կենցաղում, առօրյայում: Նրանք սովորում են գնահատել աշխատանքը, գումարը:
Դրանցում պահպանված են երեխաների կողմից նյութի արդյունավետ յուրացման համար անհրաժեշտ պահանջները: Պատմությունները հեքիաթների կառուցվածք ունեն, որոնք հնարավորություն են տալիս ավելի դյուրին յուրացնել նյութը: Հերոսների մեջ հաճախ հանդիպում են փոքրիկներ, որոնք նույնպիսի խնդիրներ են ունենում, ինչպես ընթերցող երեխաները: Յուրաքանչյուր պատմվածքով ներմուծվում է մեկ կամ երկու հասկացություն, որոնք բավական հեշտ է լինում հասկանալ և հիշել: Բացի այդ, հիանալիորեն պահպանված է ուսուցման հաջորդակության սկզբունքը:  Հիշեցի նախկին դիտարկումս և սկսեցի թագմանել, պարզապես թարգմանելու համար: Երբ թարգմանությունը սկսվեց հրապարակվել <<Պարտեզ>> ամսագրում, սկսեցի ավելի լուրջ վերաբերվել այդ գործին:    Հետո ամեն ինչ ավելի հասկանալի դարձավ:      
Թթուդրիկի օրերին առևտուր անելիս գրքից ստացած գիտելիքներն ինձ պետք եկան: Ես հասկացա, որ դա քիչ է, բայց աշխատանքը չէի հասցրել ամբողջովին թարգմանել:
Հիմա, քանի որ գործն ամբողջական է, ես պատկերացնում եմ և սովորողների անելիքները, նախագիծ եմ պատրաստում  «Տնտեսագիտություն փոքրերի համար»: Նախագիծը գործնական  կլինի: Սովորողների հետ քայլ առ քայլ կիրագործենք Միշա արջի գործունեությունը, կփորձենք մեր աշխատանքն իրականացնել նաև տանը, ուսումնանական ճամփորդությունների, ծեսերի ժամանակ: Արդեն մի քանի օր է՝ մենք երկարացված օրվա որոշակի մաս նվիրում ենք Արջի պատմությանը:  
Յուրաքանչյուր պատմության վերջում իմաստուն բուն հարցեր է տալիս երեխաներին: Այդ հարցերին պատասխանելու միջոցով հնարավոր է լինում ստուգել, թե ընթերցածն ընկալե՞լ են երեխաները, կկարողանա՞ն այն կիրառել գործնական իրավիճակներում: Բուի հարցերը նաև ամփոփում են ամբողջ պատմության նյութը և օգնում ուշադրությունը կենտրոնացնել ամենակարևոր հարցերի վրա:
Խնդիրները և նպատակները
·    Ծանոթացնել սովորողներին տնտեսագիտության հասկացությունների հետ (մեծածախ և մանրածախ առևտուր, շահույթ, ապրանքաշրջանառություն և այլն)
·                    Սովորողների մոտ ձևավորել տնտեսագիտական մտածողություն
·                 Առաջարկված առաջադրանքների կատարման միջոցով ստացված գիտելիքների կիրառման կարողություն առօրյա կյանքում

Երեխաները  հաճախակի են գումարի հետ կապված խաղեր խաղում (խանութ-խանութ և այլն), որոնք հետաքրքիր են և՛ իրենց, և՛ մեզ: Այս պատմությունները կարելի է նաև բեմականացնել դերային խաղերով, երեխաների ուշադրությունը կենտրոնացնելով առանցքային իմաստների և հասկացությունների վրա, նրանց մոտ ձևավորելով ոչ միայն տնտեսագիտական գիտելիքներ, այլ նաև կարողություններ և մտածողության որոշակի ձև:


Комментариев нет:

Отправить комментарий