понедельник, 4 ноября 2013 г.

Տնտեսագիտություն փոքրերի համար



Ինչպե՞ս Միշայի մորին փչացավ, իսկ
մեղրը չբավականացրեց բոլորին
(Այն մասին, թե ի՞նչ է դեֆիցիտը և ավելցուկը,
և ինչո՞ւ են վատ թե՛ մեկը, թե մյուսը)

Անցավ ևս մեկ տարի: Վրա հասավ ամառը: Այս տարի այն շատ շոգ ստացվեց, ծաղիկները թոռոմում էին՝ դեռ նոր ծաղկած, այդ պատճառով մեղուները սովորականից ավելի քիչ մեղր կարողացան հավաքել: Նախապատրաստված մեղրն այնքան քիչ էր, որ սկզբում նրանք բոլորովին չէին ցանկանում վաճառել: Միշան հազիվհազ ավագ մեղվին համոզեց մի փոքրիկ վաճառել: Եվ չնայած ոչ բոլոր տակառներն էին լիքը, Միշան անսահման երջանիկ էր, որ գործարքը կայացել է: Ազատ մնացած տակառները նա անմիջապես լցրեց չորացրած մորիով, որոնցից իր փոքրիկ մառանում տեղուդադար չկար:

Այս տարի մորու բերքն ահռելի էր: Ինչքա՜ն էր Միշան վաճառել թարմ մորի, այն էլ գրեթե անվճար: Դեռ ինչքա՜ն էլ հարկ էր լինում չորացնել: Ձմռանը պատրաստվելիս Միշան առանց առանձնակի դժվարության չորացրած մորիով լցրեց բոլոր արկղերը, պարկերը, բանկաներն ու տոպրակները: Ամառվա ավարտին Միշան հասկացավ, որ իր պաշարներում մորին ինչ-որ շատ-շատ է, իսկ մեղրն ամեն դեպքում երևի քիչ: Հասկանալը հասկացավ, սակայն ծուլացավ, թե մորին դատարկեր զամբյուղների մեջ և տաներ հարևան անտառը, որպեսզի վաճառեր ու մեղր գներ: 
Ամբողջ աշուն Միշան միայն մորի էր վաճառում, դրա գինն ընկել էր, բայց միևնույն է այլևս ոչ ոք չէր էլ ուզում վերցնել:
Կաչաղակը ծաղրում է.
Է՜, Միշա, քեզ մոտ ԱՎԵԼՑՈՒԿ է գոյացել: Խանութումդ միայն մի ապրանք է մնացել՝ մորի: Այն էլ վաճառում ես, վաճառում, սակայն չի վերջանում: Երևում է պաշարներդ շա՜տ մեծ են: Սխալ հաշվարկ ես արել, Միշկա, հաշվի չես առել անտառի բնակիչների պահանջմունքները: 
Միշան արդեն սկսում է խորամանկել: Ով շատ մորի է գնում, նրան անվճար մորու համով մաստակներ է նվիրում: Գունավոր գեղեցիկ տուփեր է պատրաստում և դրանք մորով լցնում: Բայց այդպես էլ մինչև գարուն չվաճառեց ամբողջ մորին: Իսկապես ավելցուկ ունեցավ, չափից շատ պաշարներ էր հավաքել:
Իսկ մեղրի հարցն իսկական դժբախտություն է: Աշունը խոնավ ու սառն էր: Անտառի բնակիչները հաճախ էին հիվանդանում: Պետք է մեղրով բուժվեին, իսկ Միշայի խանութում նոյեմբերին մեղրն արդեն ավարտվել էր: Միայն մի տակառ իր համար էր պահել: Իսկ գնորդներն անդադար մեղր էին հարցնում:
- Միշա, ինչ-որ մեղրի դեֆիցիտ է քեզ մոտ, չի բավականացնում,-  նորից ամենագետ կաչաղակն է պտտվում ու շատախոսում:
Անտառի բնակիչներն ինչ-որ տեղից իմացան, որ Միշան դեռ մի տակառ մեղր էլ ունի, սկսեցին նրան խնդրել-աղաչել, որ դա էլ վաճառքի հանի: Միշան ստիպված էր զիջել: Իսկ անտառի բնակիչները շարունակում են.
- Տես, գուցե էլի կարողանաս մեղր հայթայթել, ամենաթանկ գնով էլ կգնենք, դեռ շնորհակալ էլ կլինենք:
Բայց Միշան ոչինչ չէր կարող անել. իհարկե ինքն էլ ուրախ կլիներ օգնել անտառի բնակիչներին, սակայն դա իր ուժերից վեր էր: Միշան շատ ափսոսեց, որ ժամանակին հարևան անտառից մեղր ձեռք չէր բերել. այդ դեպքում ինքն էլ մեծ շահույթ կունենար, գնորդների կյանքն էլ կհեշտացներ: Թե չէ խեղճերը ստիպված են ամբողջ տարածքում մեղր որոնել, իսկ որտեղ էլ կա, երկար հերթերում սպասել:
Օրինակ «Ոսկե փեթակ» կոոպերատիվում, Վիննի-Թուխի մոտ երբ էլ գնաս, գնորդների կուտակում է: Չնայած այս տարի մեղրի գները շատ բարձր են: Վիննին արդեն առաքումային վաճառք է կազմակերպում, ապրանքը տուն է հասցնում: Մեղրը հասցնում էր անտառային բնակիչների որջերին, բներին, տնակներին և դրա համար լրացուցիչ գումար էր վերցնում՝ Եվ այնուամենայնիվ գնում էին անուշաբույր մեղրը, որպեսզի հերթերում չկանգնեն: Հիմա ժամանակն էլ շատ թանկ արժի և անտառի բնակիչները խնայում են իրենց ժամանակը:
Այս ամառ Միշան իր մասին շատ տհաճ բաներ լսեց: Նրա խանութը անտառի ամենակենտրոնում է, բոլոր կողմերից գնորդներ են գալիս:
- Տեղը շատ լավն է, հարմար, իսկ պետք եկած ապրանքը չկա: Ի՞նչ օգուտ ուրեմն այսպիսի խանութից: - Սկսեցին այսպես խոսել շրջապատում:
Միշան քիչ էր մնացել իր գնորդներին կորցներ:


ԻՄԱՍՏՈՒՆ ԲՈՒԻ ԽՆԴՐԱԳՐՔԻՑ 

1.    Ո՞ր ապրանքները շատ արագ կվաճառվեն և ամենայն հավանականությամբ դեֆեցիտային կդառնան Միշայի խանութում, իսկ որո՞նք պահանջարկ չեն ունենա: (Նկարի՛ր պատասխանները):
2.    Մտածի՛ր և ծնողներիդ հետ քննարկիր, թե քեզ համար որ դեֆիցիտն է ամենատհաճը, քո պատասխանը կարմիր դարձրո՛ւ
ա) երբ ձեր թաղամասում պաղպաղակ չեն վաճառում,
բ) եթե գրադարանում քիչ են հետաքրքիր գրքերը,
գ) երբ ձկնորսության ժամանակ քիչ ձուկ է լինում,
դ) եթե դու ընկերներ չունես,
ե) երբ խանութում երշիկի միայն մեկ տեսակ է,
զ) եթե կիսամյակում քիչ գերազանց գնահատականներ ունես,
է) գրի՛ր քո օրինակը:
1.    Ե՞րբ մրգի ավելցուկ կլինի խանութներում:
2.    Ե՞րբ բարության դեֆիցիտ լինում:
3.    Ե՞րբ երկրի գետերի ջրերի ավելցուկ է լինում, ի՞նչ է պատահում: Պատասխանը մոխրագույն դարձրու՛: Փոթորիկ, երկրաշարժ, ջրհեղեղ, երաշտ
4.    Իսկ գետերի, լճերի ջրերի դեֆիցիտի դեպքում ի՞նչ է լինում: Պատասխանը կարմիր դարձրու՛:Փոթորիկ, երկրաշարժ, ջրհեղեղ, երաշտ:








Տասներկուերորդ պատմություն

Ինչպե՞ս Միշան ապահովագվրեց
(Այն մասին, թե ի՞նչ է ապահովագրությունը
և ինչո՞ւ է հարկավոր ապահովագրվել)

Մի անգամ գիշերը անտառում սարսափելի փոթորիկ սկսվեց. հորդառատ անձրև էր տեղում, կայծակը որոտում էր: Միշան անհանգիստ շուռումուռ էր գալիս իր անկողնում, քունը ոչ մի կերպ չէր տանում. մեկ տանիքին մի բան թխկացնում էր, մեկ պատուհանն էր թակում, մեկ սուլում ու ծիծաղում էր: Առավոտյան փոթորիկը հանդարտվեց, և Միշան վերջապես քուն մտավ: Միայն թե կրկին ոռնոցն ու ճչոցներն արթնացրին նրան: Միշան վեր թռավ և դուրս վազեց տանից: Նրան սարսափելի նորություն էր սպասվում. կայծակը խփել էր ուղիղ խանութի մոտ, ծառին, որի արմատների միտ գտնվում էր որջի մուտքը, այրվել էր, և աղմուկ, ձայներ, հրշեջ մեքենաներ: Բայց արդեն ուշ էր: Տաղավարի և ապրանքների փոխարեն Միշան միայն մոխիր տեսավ:
Միշան նստեց հրդեհի մնացորդների մոտ և դառը լաց եղավ, ցավում էր իր այդքան աշխատանքի համար:
Իսկ նրա շուրջը կանգնած են անտառի բնակիչները և չգիտեն, թե ինչպես մխիթարել Միշային: Ագռավն այդ պահին թռչում էր կողքով.
- Լաց մի լինի, Միշա, արցունքներով դարդին դարման չես անի: Ավելի լավ է ասա, դու քո խանութն ապահպվագրվա՞ծ էր:
- Ոչ: Իսկ ին՞չ է նշանակում ապահովագրված:
- Վա՜յ, ինչ վատ է, որ դու նախկինում չես իմացել ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ մասին: Ես հիմա քեզ կբացատրեմ, թե ինչ է դա: Տես, դու խանութ ունես: Եվ այն գտնվում է անտառում: Եվ խանութի հետ տարբեր անհաջողություններ կարող են պատահել: Այն կարող է այրվել, ինչպես հիմա, կամ կարող է մեր առվակը դուրս գալ ափերից և խորտակի քո խանութը, ապրանքն էլ փչացնի: Կամ էլ, ամեն բան հնարավոր է, հանկարծ գողեր հարձակվեն: Այս բոլոր անհաջողություններից խուսափելու համար կամ հատուկ ապահովագրական կազմակերպություններ: Մեզ մոտ այդպիսի կազմակերպություն արջամուկն ունի: Այն ապահովագրում է քո խանութը: Դու դրա համար պետք է մշտապես վճարես ընկերությանը որոշակի գումար: Փոխարենը, եթե ինչ-որ դժբախտություն պատահի և քո ունեցվածքը փչանա, ընկերությունը քեզ այնքան գումար կվճարի, որ կբավականացնի խանութը վերանորոգելուն և նոր ապրանք գնելուն:
- Այո: Ափսոս, որ առաջ ես այդ մասին չգիտեի: Հիմա ես ստիպված կլինեմ ինքս գումար վերցնել և ինքս վերականգնել խանութը:
- Բայց մի կրկնի՛ր քո սխալները. հենց նոր խանութ պատրաստես, անմիջապես վազիր արջամուկի մոտ և ապահովագրիր այն:
- Անպայման: Բայց ասա ինձ, միայն ունեցվա՞ծքն է կարելի ապահովագրել:
- Իհարկե ոչ: Դու, Միշկա, կարող ես ապահովագրել քո առողջությունը: Եթե հանկարծ, Աստված չանի, ձեռքդ կոտրվի կամ մորթիդ վնասվի, քեզ գումար կտան, որ կարողանաս հանգստանալ: բացի այդ կա բժշկական ապահովագրություն. երբ առողջ ես, գումար ես վճարում, իսկ երբ հանկարծ հիվանդանաս, քեզ անվճար բուժում են, ինչքան էլ բարդ կամ թանկ լինի բուժումը:
Շնորհակալություն խորհուրդների համար, ագռավ քույրիկ, ես անմիջապես կվազեմ արջամուկի մոտ և կապահովագրեմ այն ամենն, ինչ հնարավոր է. և՛ ինձ, և՛ հարազատներիս, և՛ ունեցվածքս...
Միշան այդպես էլ արեց: Խելացի արջամուկը Միշային առաջարկեց նորից հյուրընկալել իրեն, որպեսզի խանութն էլ ապահովագրի: Իհարկե, երբ խանութը նորից կառուցվի և ապրանքով լցվի: Իսկ խանութը վերականգնել Միշային ամբողջ աշխարհն էր օգնում: Եվ խանութն ավելի լավը դարձրին, քան կար. պահեստն ընդլայնեցին, նոր հատակ սարքեցին, առաստաղը բարձրացրին: Պատուհանագոգերին գեղեցիկ քանդակներ տեղադրեցին: Տաղավարը հարմարավետ ու ընդարձակ է, որպեսզի անտառի բնակիչներին հեշտ լինի դիտել ապրանքները: ԱՄբողջ խանութը լվացին և փայլեցրին ու զարդարեցին եղևնու ճյուղերով:
Աստիճանաբար ապրանք էլ հայտնվեց: Ամեն ինչ կարգի ընկավ: Իսկ ամենակարևորը, Միշան արդեն հանգիստ է քնում, ոչ մի բնական աղետ նրան չի վախեցնում: Չէ-որ խանութն ապահովագրված է:


ԻՄԱՍՏՈՒՆ ԲՈՒԻ ԽՆԴՐԱԳՐՔԻՑ

1.      Հարցրու ծնողներիցդ, ապահովագրվա՞ծ է ձեր ընտանիքի ունեցվածքը (բնակարանը, մեքենան, ամառանոցը):
2.      Գծիր Շ տառի վրա և կարդա, թե ինչպես է կոչվում գումարի չափը, որ ստանում է դժբախտության ժամանակ նա, ով ապահովագրել է իր ունեցվածքը: ՇԱՇՊՇԱՇՀՇՈՇՎՇԱՇԳՇՐՇԱՇՎՇՃՇԱՇՐ
3.    Ի՞նչ ես կարծում, մեր պատմության մեջ ո՞վ կկոչվի ապահովագրող:

Комментариев нет:

Отправить комментарий