пятница, 10 января 2014 г.

Դիջիպատում

Դիջիպատում
Սրանից երեք տարի առաջ …..
Իմ մուտքը  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր կայացավ  դեռևս 3 տարի առաջ: Կրթահամալիրի մասին տեղեկացա mskh.am կայքից: Այդքան գունեղ ու հետաքրքիր մեդիամիջավայր տեսնելով՝  ուզեցի անպայման այցելել ու սեփական աչքերով տեսնել կրթահամալիրը:

  Կրթահամալիրն այնքան լուսավոր էր իր միջավայրով,   իր ստեղծագործական ոգով, որ որոշեցի   սեբաստացի դառնալ:
Լինելով մասնագիտությամբ հոգեբան՝ ինձ գրավեց սեբաստացիների միմյանց հանդեպ  անկեղծ ու հոգատար վերաբերմունքը, սիրելու, իրար աջակցելու ու նվիրվելու կարողությունը. կրթահալիրի բոլոր դպրոցներում տեսա մանկավարժների  միմյանց օգնելու պատրաստակամությունը:
Սիրով ու մեծագույն հաճույքով անցա կրթահամալիրում անցկացվող եռամսյա վերապատրաստումը: Վերապատրաստումներից հետո մի շատ կարևոր առաքելություն ինձ
 ժամանակավորապես «խանգարեց» աշխատել կրթահամալիրում:
 Այս տարի վերապատրաստում անցնելուց հետո վերջապես ընդունվեցի
կրթահամալիրում աշխատելու:       
  2013 թվականի սեպտեմբերից  աշխատում եմ Գեղարվեստի կրտսեր դպրոցի 1-ին և 2-րդ դասարանի երկարօրյայի խմբի դաստիարակ, որը համարում եմ իմ այս տարվա ձեռքբերումը:
Հասցրել եմ իրականացրել   մի քանի նախագիծ, որ  ինձ համար իսկական հետազոտական աշխատանք է. ազգային-բակային խաղեր, ամանորյա ծես բացիկներ, ուրախ ընթերցարան կիրառել եմ մի քանի հնարքներ՝ Պրիզմա, ռոդարիական հնարքներ, որոնց արդյունքները ինձ համար իսկական հայտնագործություններ էին: 
Ոգևորված իմ աշխատանքով՝ որոշեցի իմ մտքերը երկարացված օրվա խմբի գործունեության մասին, ամբողջացնել հոդվածի տեսքով, որն ի ուրախություն ինձ տպագրվեց   «Դպիր»  ամսագրում:
Թարգմանեցի «Տնտեսագիտություն փոքրերի համար» նյութը, որը հրապարակվում է «Պարտեզ» ամսագրում: Հունվարից երկարօրյա խմբում կիրառելու եմ դրանում բերված օրինակները:
Ճամփորդել եմ սովորողների հետ, խմբով մասնակցել ենք բոլոր ծեսերին, ստուգատեսներին:
Բլոգը, որ անսահման տարածք է ինձ համար:
Մի կարևոր բան նշեմ, ինձ համար ամենակարևորը՝ իմ ինքնավստահությունը, որ ես ձեռք բերեցի այս ամիսների ընթացքում, ինքնավստահությունը աշխատանքում:  Ճիշտ է, հենց սկզբից ինձ լավ ընդունեցին, աջակցեցին ամեն ինչում, բայց ինչ-որ անվստահություն կար:  Հիմա ես ինքնավստահ եմ:

Դիանա Գևորգյան
Գեղարվեստի կրտսեր դպրոց







Комментариев нет:

Отправить комментарий