пятница, 1 ноября 2013 г.

Տնտեսագիտություն փոքրերի համար



Ինչո՞ւ է Միշան հարկեր վճարում
(Այն մասին, թե ի՞նչ են հարկերը և
Ինչո՞ւ է հարկավոր դրանք վճարել)

Այդ քամոտ աշնանային օրը Միշան երկար մնաց իր խանութում: Հաջորդ օրը աշխատավարձի վճարման օրն էր, և հարկավոր էր հաշվել, թե ինչքան վճարել օգնականներին, և կտրոն դուրս գրել, որպեսզի գումարը ստանար անտառային բանկից:
Սենյակում նստած նա լսեց, ինչպես իր չարաճճի քոթոթները ներս ընկան թրջված ու բարկացած, ուղիղ խանութի ներսը:

- Հայրի՛կ, հայրի՛կ, ինչքա՞ն է մեր խանութի եկամուտը:
Չէր հասցրել զարմանալ անսպասելի հարցից, Միշան պատասխանեց.
- Դուք գիտեք. 100 հազար անտառային դրամ:
- Ահա, իսկ մայրիկն ասաց, որ եթե մենք ցրտերն ընկնելուն պես քիչ ուտենք պաղպաղակ և չկոտրենք ափսեները, իրեն տնտեսության համար կբավականացնի 50 հազար անտառային դրամը:
- Իսկ մյուս 50 հազարին մենք մարգարիտներ կգնենք: Տեսել ենք կրպակում: Շա՜տ գեղեցիկ էին:
- Եվ բոլորս միասին կնվիրենք մայրիկին ծննդյան կապակցությամբ:
Միշան քորեց բրդոտ գլուխը:
- Դե ինչ: Լավ միտք է: Կեցցե՛ք քոթոթներս: Միայն դե խնդիրը նրանում է, որ ես ավելի քիչ գումար եմ ստանում, քան եկամուտն է:
- Ինչո՞ւ:
- Որովհետև ես ՀԱՐԿԵՐ եմ վճարում:
- Հարկե՞ր: Դա ի՞նչ է: Ո՞ւմ ես վճարում: Ինչ-որ օգնականի՞:
- Ոչ, հարկերը եկամտի մի մասն են, որը անտառային տնտեսությանը տալիս է յուրաքանչյուր աշխատող և յուրաքանչյուր անտառային ձեռնարկություն. և՛ մեղրի արտադրությունը, և՛ իմ խանութը, և՛ աղբահանության գործարանը, և շինարարական գործարանը, և՛ մնացածը:
Քոթոթները խիստ զարմացան:
- Ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկին վճարես քո գումարը: Անտառն առանց այն էլ մեծ և հարուստ է:
- Այն պատճառով, որ անտառն այդ միջոցներով պահում է անտառային դպրոցներն ու մանկապարտեզները, հիվանդանոցը, անտառային ճանապարհը, մնացած բաները: Այդ միջոցներից աշխատավարձ են տալիս այն անատառային բնակիչներին, ովքեր աշխատում են ընդհանուր կարիքների համար – սովորեցնում են փոքրիկներին, անտառը պաշտպանում են թշնամիներից, մաքրում են աղբից: Նաև այդ գումարներից կենսաթոշակ են տալիս ծերերին, կրթաթոշակ ուսանողներին, ձեռնարկներ են պատրաստում փոքրիկ ունեցող մայրիկների համար: Բացի այդ, հարկավոր է միջոցներ տրամադրել, որ եթե փոթորիկ լինի կամ ջրհեղեղ, հրդեհ կամ երաշտ, անտառի բնակիչներին, վնասված բաները վերականգնելու համար: Ահա թե ինչու յուրաքանչյուր բնակիչ հարկեր է վճարում: Հասկանալի՞ է:  



Քոթոթները գլխով արեցին.
- Հասկանալի է: Դա ճիշտ է: Միայն թե եթե դու հարկեր վճարես, մայրիկի նվերին գումարը չի բավականացնի:
Միշան ժպտաց.
- Կբավականացնի: Ես, ինչպես և դուք, իմ խնայատուփն ունեմ: Ես գումարները խնայողաբանկում եմ պահում:
- Բանկո՞ւմ: Բայց ախր այն ապակուց է, կկոտրվի: Վերցրու մեր խնայատուփը, հայրի՛կ:
Միշան ծիծաղեց.
- Դուք չհասկացաք: Ոչ թե ապակե բանկայի մեջ, այլ խնայողաբանկում: Բայց այդ մասին հաջորդ անգամ կպատմեմ: Իսկ հիմա վաքով տուն: Մի՛ խանգարեք ինձ աշխատել:
Քոթոթները վազեցին որջի մոտ, բարձրաձայն ինչ-որ հիմարություն երգելով: «Չեն ցավում գայլի ոտքերը, կվճարենք բոլոր հարկերը»:





Комментариев нет:

Отправить комментарий