воскресенье, 10 ноября 2013 г.

Տնտեսագիտություն փոքրերի համար

Ինչու է Միշայի խանութում ոչ միայն մորին ավելանում, այլ նաև գինը
(Այն մասին, թե ինչպես էր Միշան սեփական օրինակով սովորում գինն
այնպես նշանակել, որ և՛ վաճառողը գոհ լիներ, և՛գնորդը)

Ամռան ավարտին Միշան բոլորովին սպառվել էր: Չէ՞ որ բացի առևտրից նա ստիպված էր լինում խանութը նորոգել, որջը մաքրել, ցուցանակները ձևավորել, ապրանք հայթայթել: Եվ մի անգամ Միշան ազատ ժամանակ գտավ, նստեց և սկսեց մտորել, թե ինչ անի, որ ավելի լավ բաժանի իր ժամանակը, որպեսզի ավելի բան հասցնի և քիչ հոգնի: Եւ առաջին բանը, որ մտքին եկավ՝ այդքան հեռու չգնալ մորու համար, այլ փորձել այն աճեցնել որջի կողքին:

Աշուն էր: Ճիշտ ժամանակն էր մորու թփեր տնկելու համար: Միշան գորշուկ Անդրյուշայից պարտքով դրամ վերցրեց, բահ և եղան գնեց, թփեր տնկեց: Հետո պարարտանյութեր գնեց, հողը սնուցեց, որ մորին ավելի լավ աճի:
http://www.solnet.ee/school/pic/econ/m10.jpgՀաջորդ գարնանը, երբ եկավ մորու ծաղկելու ժամանակը, Միշան գորշուկից նորից գումար խնդրեց, կոնֆետ գնեց և գնաց մեղուների մոտ՝ խնդրելու, որ նրանք իր թփերին ավելի հաճախ նստեն, ավելի լավ փոշոտեն ծաղիկները:
Հասան առաջին կարմիր պտուղները, Միշայի մորու այգում սկսեցին հայտնվել թռչունները՝ կտցահարելու ամենախոշոր և համեղ բերքերը: Միշան նորից ստիպված պարտքով գումար վերցրեց, որ խրտվիլակ գնի և քշի համառ թռչուններին: Ահա վերջապես Միշան հավաքեց ամբողջ մորին՝ մոտ 10 կիլոգրամ, և սկսեց մտածել, թե ինչ գնով վաճառի այն: Մորին խոշոր է, կարմիր, բոլորին դուր կգա: Միայն թե հիշում է Միշան, ինչպես նախորդ անգամ բարձր գին դրեց, իսկ հաճախորդներն այդ գնով մորի գնել հրաժարվեցին: Այդ պատճառով Միշան որոշեց ավելի փոքր գին սահմանել՝ 1 կիլոգրամի համար 100 անտառային դրամ:
Միշան արագ վաճառեց մորին, 1000 անտառային դրամ ստացավ դրա դիմաց՝ նստել, ուրախանում է: Հանկարծ դռան թակոց է լսվում՝ տուկ-տուկ-տուկ: Նայում է՝ ախր դա գորշուկն է: Եկել է պարտքը վերցնելու: Այստեղ Միշան հիշեց իր պարտքերի և ծախսերի մասին: Բահը և եղանը՝ 300 դրամ, պարարտանյութերը՝ 100 դրամ, կոնֆետները՝ 550, խրտվիլակը՝ 160 դրամ: Ստացվում է 1100 դրամ պարտք: Իսկ նա մորու համար ընդամենը 1000 դրամ է վաստակել: Անգամ պարտքերը տալուն չի բավականացնի: Միշան տխրեց, վիրավորանքից թաթը կծեց:
Կարևորը՝ ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչպես ստացվեց. մորին աճեցրե՞ց՝ աճեցրեց, վաճառե՞ց՝ վաճառեց, իսկ արդյունքում ոչ միայն ոչինչ չստացավ, այլ նաև պարտք մնաց գորշուկին:  
Միշան որոշեց իմաստուն բուին հարցնել, թե ինչու այդպես ստացվեց: Իմաստուն բուն լսեց ամբողջ պատմությունը, ծիծաղեց: Նրա համար ամեն բան պարզ է. Միշան մորու համար սխալ գին է որոշել: Պետք էր նախ հաշվել բոլո ծախսերը, հետո ավելացնել այնքան գումար, որքան ուզում ես ստանալ քո աշխատանքի դիմաց, հետո միայն գին որոշել: Եվ իհարկե ապրանքի պահանջարկը հաշվի առնել: Ինչ արած, «դար ապրի՛ր՝ դար սովորի՛ր»:



ԻՄԱՍՏՈՒՆ ԲՈՒԻ ԽՆԴՐԱԳԻՐՔԸ
1.                  Ո՞ր մրգերն են թանկ, իսկ որոնք՝ էժան Հայաստանում՝ խնձորնե՞րը, թե՞ անանասները: Իսկ Աֆրիկայո՞ւմ: Եվ ինչո՞ւ:
2.                  Մրգառատ գյուղում բոլորը պաղպաղակ են սիրում: Իսկ ի՞նչ ես կարծում, պաղպաղակի պահանջարկը երբ մեծ կլինի՝ ձմռա՞նը, թե՞ ամռանը:
3.                  Շուկայում ո՞ր խնձորներն ավելի թանկ արժեն՝ թարմ խնձորնե՞րը, թե՞ մի փոքր խփվածները: Եվ ինչո՞ւ:

4.                   Եթե ծառի գինը բարձրանա, ի՞նչ սարյակների բների գնի հետ:

Комментариев нет:

Отправить комментарий