пятница, 8 ноября 2013 г.

Տնտեսագիտություն փոքրերի համար

Ինչպես Միշան ձեռք բերեց օգնական փայտփորիկին
(Այն մասին, թե ինչի համար են աշխատողներ ընդունում և
ինչպիսի աշխատավարձ նրանք պետք է ունենան)

Մի անգամ երեկոյան, երբ արևն արդեն անցել էր գյուղի ետևը, Միշան դուրս եկավ խանութի մուտքի մոտ: Նա հոգնել էր օրվա ընթացքում. թաթերը ցավում էին պահեստից խանութ և հակառակը վազքի, ծանր զամբյուղները քարշ տալու պատճառով, մատները ուռչել էին՝ դյուրին գործ չէ ամբողջ օրը հաշվիչի ստեղներոով աշխատելը, մտքում աղմուկ է և անընդհատ թվեր են պտտվում՝ առավոտից դրամներն էր հաշվում:  

Անգամ չհասցրեց գազարի ետևից գնալ, իսկ խանութում շատ քիչ է մնացել. նապաստակներն էլ սիրում եմ միանգամից շատ գնել: Իսկ եթե վաղը գան ու գազարը չբավականացնի՞:
Առավոտվա համար դեռ հարկավոր է լվանալ և արդուկել: Չէ՞ որ խանութում ամեն բան հարկավոր է մաքուր պահել և կոկիկ տեսք ունենալ, հակառակ դեպքում գնորդներն էլ ներս չեն գա և առևտուրը կկանգնի: Իսկ դա ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ: Ապրանքը պետք է անընդհատ անցնի վաճառողի ձեռքից գնորդին, ինչպես ասում են, շրջապտույտի մեջ լինի: Միշան սա արդեն հասկացել էր: Չէ՞ որ իզուր չէ ապրանքների վաճառքը (դրանց շարժումը) ավարտվում ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ:
Առանց ապրանքաշրջանառության Միշային չէին վերադառնա դրամները, որոնք նա ծախսել էր մեղրի, ընկույզների և մյուս ապրանքների գնման վրա, նա իր աշխատանքի համար էլ ոչ մի լումա չէր ստանա: Մի խոսքով, դժվար կլիներ Միշայի համար: Այսպես, իր մտորումներով տարված, Միշան նստած էր որջի կողքին և փորձում էր մտածել, թե ինչպես հասցնի բոլոր գործերը:
...сидел Миша около берлоги и пытался придумать, как бы ему со всеми делами успевать...- Բարև, Միշկա, - ասաց փայտփորիկ Յաշան թռչելիս: - Այօր ինչ-որ վատ տե՞սք ունես:
- Հոգնել եմ ես, Յաշկա, ամեն բան մենակ եմ ստիպված անել:
- Իսկ դու օգնական վերցրու քեզ, Միշկա:
- Ճի՜շտ ես,- բացականչեց Միշան: - Ինչպե՞ս ինքս գլխի չէի ընկել: Իսկ դու կգա՞ս ինձ մոտ:
Փայտփորիկը մտածեց մի պահ.
- Իսկ ինչո՞ւ ոչ: Կգամ: Իսկ ի՞նչ է հարկավոր անել, Մի՛շա:
- Արի՛ պայմանավորվենք, թե դու ինչը կանես, իսկ ինչը՝ը ես:
Եվ այսպես որոշեցին. Միշան ղեկավարում է, հայթայթում է ապրանքը խանութի համար, այն դասավորում է տաղավարներին, իսկ փայտփորը կանգնում է կշեռքի մոտ, հաշվիչով է աշխատում, գումարներն է հաշվում և օրվա վերջին դրանք Միշային է տալիս: Միշան փայտփրի համար աշխատանքային օր սահմանեց՝ այն պահից, երբ կերգեն առաջին թռչունները, մինչև արևի մայր մտնելը, ընդմիջումը նշանակեց օրվա ամենաշոգ ժամին և ԱՇԽԱՏԱՎԱՐՁ նշանակեց:
Մի՛շա, իսկ աշխատավարձն ի՞նչ է:
- Դա այն գումարն է, որը ես քեզ կվճարեմ քո աշխատանքի դիմաց: Ինչպես աշխատես, այնպես էլ կվաստակես: Եթե լավ աշխտաող լինես, աշխատավարձդ էլ բարձր կլինի, իսկ եթե ծուլանաս, ոչ միայն աշխատավրձ չես ստանա, այլ բոլորովին ստիպված կլինես հեռանալ աշխատանքից: Ինձ վատ օգնականներ պետք չեն: Իսկ այ եթե գերազանց աշխատես, պարգևավճարներ կստանաս, այսինքն բացի աշխատավարձից էլի գումար կտամ քեզ:
Ուրախացավ փայտփորիկը.
- Ես, Մի՛շա, կփորձեմ գերազանց աշխատող լինել:
Այդպես էլ պայմանավորվեցին:

ԻՄԱՍՏՈՒՆ ԲՈՒԻ ԽՆԴՐԱԳԻՐՔԸ
Ի՞նչ ես կարծում, ո՞վ պետք է ավելի բարձր աշխատավարձ ստանա.
·         Նա, ով արկղեր է պատրաստում գործիքների համար, թե՞ նա, ով այդ գործիքներն է պատրաստում:

·         Նա, ով ձմռանը տաք սենյակում նոր ճանապարհներ է նկարում քարտեզին, թե՞ նա, ով դրսում կառուցում է այդ ճանապարհները:

Комментариев нет:

Отправить комментарий