четверг, 7 ноября 2013 г.

Տնտեսագիտություն փոքրերի համար

Ինչպես Միշան հասկացավ, որ դրամը «հաշիվ է սիրում»
 (Այն մասին, թե ինչպես հաշվել ծախսերը և
շահույթով առևտուր անել)

Խանութում գործերը սկսեցին լավ գնալ այն օրվանից, ինչ հայտնվեց Միշայի օգնականը՝ փայտփորիկ Յաշան: Համերաշխ և ուրախ աշխատում են, հասցնում են ամեն բան: Փայտփորիկը շատ արագ հարմարվեց իր աշխատատեղին: Խանութ էր գալիս ճիշտ նշանակված ժամին և չէր գնում մինչև արևի մայր մտնելը:
Անգամ պատահում էր, որ երկար մնար, եթե որևէ բան պետք էր ավարտին հասցնել: Նրա ձեռքից ամեն ինչ գալիս էր, և ինչ էլ ձեռնարկեր, ստացվում էր: Իսկ այդ ամենը այն պատճառով, որ աշխատանքին պարտաճանաչ էր վերաբերվում, չէր ծուլանում, գնորդներին բարեհամբույր էր սպասարկում: Նա հասկացել էր, որ իր ջանքերն իզուր չեն անցնի, Միշան դրանք կգնահատի ըստ արժանվույն:
Միշան ավելի շատ ազատ ժամանակ ուներ այժմ, երբ կարող էր մտածել աշխատանքի բարելավման մասին, նոր ապրանք հայթայթել, որպեսզի անտառի բնակիչներին գրավեր դեպի իր խանութը:
Միշան արդեն շատ բան էր հասցրել սովորել: Հիմա նա միշտ ճիշտ գին է որոշում իր ապրանքների համար, երբեք չի սխալվում: Եթե մորին շատ համեղ ու օգտակար է, Միշան հասկանում է, որ այն յուրաքանչյուրն էլ հաճույքով կգնի և գումար չի խնայի: Իսկ եթե դա զվարճալիք է, ասենք, փուչիկի նման, ապա ամեն մեկը չէ, որ կձգտի գնել: Դրանից ուրախանում և օգտվում են միայն փոքրիկները:  Եվ այս փուչիկի գինը չես համեմատի մորու գների հետ: Միշան հիշում է, որ գնորդների տված գումարներից նա դեռ պետք է իր ծախսերը հոգա: Այդ պատճառով ապրանքի գինը որոշելիս դա էլ պետք է հաշվի առնել: Միշան դեռ չէր մոռացել, ինչպես ինքնուրույն մորի աճեցրեց, հետո էլ ստիպված էր պարտքերը վճարել: Միշայի դրամապանակը լցվեց: Սակայն նա դեռ չէր հասցրել հաշվել իր դրամները, երբ արդեն մեղուները հայտնվեցին խանութում.
- Միշա, մեղրի համար վճարելու ժամանակն է:
Միշան հաշվեց դրամները և, ինչպես պետք էր, ամբողջությամբ վերադարձրեց ամբողջ պարտքը: Չէր հասցրել փակել դրամապանակը, երբ վրա հասավ Դաշուտա սկյուռը.
- Ինձ էլ հարկավոր են ընկույզների դրամները: Միշա, ես որոշել եմ սկյուռիկներիս համար զգեստներ գնել:
Սկյուռին էլ Միշան վճարեց: Նրան շնորհակալություն հայտնեց, խոնարհվեց: Սկսեց պայմանավորվել, որ հաջորդ տարի նույնպես սկյուռն իր համար ընկույզներ առանձնացնի: Միշան հասկացավ, որ եթե Դաշուտայի ու մյուս հարևանների հետ ընկերությունը չկորցնի, և՛ ապրանք կունենա, և՛ դժվար պահին միայնակ չի մնա, եթե հանկարծ որևէ դժբախտություն պատահի: Դրանից հետո Միշան հիշեց, որ հարկավոր է վճարել Յաշայի աշխատավարձը: Հաշվեց նախատեսված գումարը, փաթեթավորեց գեղեցիկ տերևի մեջ, կանչեց փայտփորիկին և նրան հանձնեց իր վաստակած գումարով «ծրարը»՝ ասելով, որ շատ գոհ է նրա աշխատանքից և կուզենար հետագայում էլ նրա հետ աշխատել:   
Յաշային շատ հաճելի էր այսպիսի խոսքեր լսել, և նա, իհարկե, համաձայնվեց շարունակել աշխատանքը Միշայի խանութում: Նա չէր էլ թաքցնում, որ այս աշխատանքն իրեն շատ է դուր գալիս:
Երեկոյան եկավ գորշուկը. նա Միշայի համար զամբյուղներ, արկղեր և դույլեր էր պատրաստում, որոնցում պահվում էր ապրանքը: Միշան նրան էլ վճարեց: Նոր էր նստել, որ մի փոքր շունչ առնի, հանկարծ լսեց, որ ինչ-որ մեկը խրթխրթացնում է.
- Միշա, մենք ենք, մկները:
Միշան ցատկեց տեղից:
- Ա՜խ, իմ թանկագին օգնականներ: Առանց ձեզ ես գլուխ չէի հանի:
Մկները սկյուռների բերած ընկույզները տեսակավորել էին խոշորների և փոքրերի և դրել էին իրենց տեղերում: Նրանցից բացի այդ աշխատանքը որևէ մեկն այդքան արագ չէր անի:
Միշան ամենամեծ մկանը տվեց վարձատրությունը և խնդրեց բաժանել բոլորին արդարությամբ: Միշան բոլորին վճարեց, հետագա առևտրի համար անհրաժեշտ ամեն բան գնեց, իսկ դրամապանակում դեռ գումար էր մնացել: Միշան ուրախ էր. նշանակում է, իզուր չէր նա այդքան տանջվում ու ջանք թափում՝ ՇԱՀՈՒՅԹ է ստացել:
И решил Mиша с этого дня все свои долги и расходы в специальную тетрадку записывать...Միայն թե շատ էր անհանգստանում, որ հանկարծ չմոռանա որևէ մեկին վճարել, ժամանակին բոլորի գումարները տա: Նույնիսկ հոգնեց այդ լարվածությունից: Եվ Միշան որոշեց այդ օրվանից իր բոլոր պարտքերն ու ծախսերը հատուկ տետրում գրանցել: Նախ, որպեսզի հիշի ամեն բան, և հետո՝ որ յուրաքանչյուր պահի կարողանա հաշվել, աշխատանքը շահույթ է բերում, թե վնաս: Դա հնարավոր է անել, եթե նույն տետրում գրանցվեն ոչ միայն ծախսերը, այլ նաև եկամուտները՝ խանութում ինչքան գումարի ապրանք է վաճառվել, ինչքան գումար է դրանից ստացվել, այսինքն ապրանքների վաճառքից ստացված եկամուտը: Միշան նախկինում մտքում անում էր այդ հաշվարկները, սակայն երբ ապրանքաշրջանառությունը Сорокушка-подруженька тут как тут...մեծացավ, սկսեց դժվարանալ թվերը մտքում պահել: Իսկ թղթի վրա ամեն բան պարզ է՝ մաքուր և հստակ, կարևորը՝ ակնառու: Հարկավոր է պարզապես չծուլանալ, ամեն բան կոկիկ գրի առնել: Ասված է՝ արված է: Միշան պահարանից մի հաստ տետր վերցրեց և կազմի վրա մեծ տառերով գրեց «ՀԱՇՎԱՐԿ»: Նա տետրը դրեց իր աշխատասեղանի վերին դարակում և իրենից գոհ գնաց խանութը փակելու:
Հանկարծ հայտնվեց Միշայի ընկեր կաչաղակը:
- Շնորհակալ եմ, թանկագինս:
- Իսկ ի՞նչ ես անելու այդ եկամուտով,- շարունակեց կաչաղակը: 
- Միայն թե գումար լինի, իսկ դրանք ծախսելը խնդիր չէ:
- Այդպես մի ասա, խորամանկորեն ասած կաչաղակը և թռավ-գնաց:
Իսկ այն մասին, թե Միշան ինչ դժվարությունների հանդիպեց, երբ ծախսում էր իր առաջի եկամուտը, կիմանաս հաջորդ պատմությունից:



http://www.solnet.ee/school/pic/econ/filin.gif
ԻՄԱՍՏՈՒՆ ԲՈՒԻ ԽՆԴՐԱԳԻՐՔԸ

1.            Երկու գործարար գրազ եկան. ո՞վ ավելի մեջ եկամուտ կստանա: Արդյունքում նրանցից մեկը իր ապրանքի վաճառքից ստացավ 5000 դրամ, իսկ նրա ծախսերը 3000 դրամ կազմեցին: Իսկ մյուսը վաճառեց 1000 դրամով  պակաս, բայց և ծախսեց 1500 դրամ իր եկամուտից: Ո՞վ հաղթեց այդ գրազը:
2.        Նապաստակները երկու մարգ գազար տնկեցին՝ ընդամենը 50կգ: Մի մարգը նրանք ինքնուրույն մշակեցին, իսկ մյուսում փորսուղն էր աշխատում և իր աշխատանքի համար 1000 դրամ էր պահանջել: Բացի այդ սերմերի և պարարտանյութերի համար 250 դրամ էր ծախսվել: Գազարի կեսը նապաստակները պահել էին մառանում: Իսկ մյուսը որոշել էին վաճառել, բայց չգիտեն, թե ինչ գնով վաճառեն, որպեսզի վնաս չկրեն: Օգնի3ր նրանց, բարեկա՛մ:






Комментариев нет:

Отправить комментарий