понедельник, 11 ноября 2013 г.

Տնտեսագիտություն փոքրերի համար

Ինչպես Միշան շատ-շատ մորի վաճառեց
(Այն մասին, թե ինչպես կարելի է վաճառել և
երբ առևտրի որ եղանակն է շահավետ)

Այդ ամառ անտառում մորու բերքն ապշեցուցիչ էր: Միշան չէր հասցնում անտառից խանութ հասցնել մորով լիքը դույլերը: Առավոտյան վաղ արթնանում էր, հենց որ շիկահավերը սկսում էին ճռվողել և արթնացնել անտառի բնակիչներին, լվացվում էր առավոտյան ցողով և գնում անտառ: Միշան ուներ իր սիրելի վայրերը, որտեղ ամեն գազան չէ, որ կարող էր հասնել. ճահճուտի միջով, խորդուբոր ճանապարհներով, արագահոս գետակն անցնելով, երիտասարդ մորենիների խիտ թփուտների մոտ: Հասած պտուղներից, որոնք այստեղ անտեսանելի էին, ամբողջ շրջապատում անուշ բույր էր տարածվել:

Ճիշտ է, մեղուներն ու կրետները նույնպես հաճախ էին այստեղ գալիս: Երբեմն նրանց ամբողջ պարսով հարձակվում էին թփերի վրա և շեղում էին Միշային իրենց բզզոցով՝ մի ճյուղից մյուսին թռնելով: Սակայն հատապտուղներ այնքան շատ կային, որ բավականացնում էր բոլորին, և վեճեր չէին առաջանում: 
Կեսօրին արդեն Միշան վերադառնում էր իր որջը համեղ, գեղեցիկ պտուղներով լիքը դույլերով, որոնք միանգամից դրվում էին վաճառքի: Իրեն Միշան ոչինչ չէր պահում: Չէ՞ որ կուշտ ուտում էր անտառում: Մեկ մորի դույլի մեջ, երկուսը՝ բերանը, կամ երկուսը դույլի մեջ, մեկը՝ բերանը: Եվ այսպես ամեն օր: Շատ համեղ է հենց թփից հավաքած մորին: Ի՜նչը կարող է ավելի համեղ և օգտակար լինել: Գնորդները ևս գոհ են: Միշան արդեն գիտի, որ այս մորու համար կարելի է թանկ գին որոշել: Իսկ երեկոյան մորիները կորցնում էին իրենց հյութալիությունը, Միշան գինը կարող էր իջեցնել: Միայն թե ա՜յ քեզ դժբախտություն. մորին այնքան շատ է, որ ամբողջովին չեն հասցնում գնել: Արդեն մի քանի օր Միշան երեկոյան թթված մորին աղբն էր նետում: Ի՜նչ ափսոս է: Ոչ միայն պտուղները, այլ նաև Միշայի աշխատանքը, կորչում են: Ի՞նչ անել:
Նա մտածում էր, մտածում և խորհրդի համար գնաց խորամանկ աղվեսի մոտ, շուկա: Աղվեսը նստած է լուրջ, գեղեցիկ փայտե տաղավարի դիմաց, որին գրած էր. «Մրգեր-բանջարեղեն»: Մանրը նա հաշվում է ոչ թե հաշվիչով, այլ արտասահմանյան հրաշք-համակարգչով: Միշան մոտեցավ աղվեսին, ողջունեց ու հետո ասաց.
- Աղվեսիկ, խորհուրդ տուր ինչ անեմ:
Եվ պատմեց նրան իր տհաճությունների մասին:
Խորամանկ աղվեսիկը մտածեց-մտածեց և պատասխանեց.
- Միշկա, ես քեզ կօգնեմ: Քեզնից մեծածախ եղանակով կգնեմ մորին:
- Այդ ինչպե՞ս, - զարմացավ Միշկան:
- Ահա ինչպես: Մեծածախ նշանակում է, որ միանգամից գնում եմ ամբողջ մորին, որքան կա, և՛ լավերը, և՛ որոնք ավելի վատ վիճակում են: Միայն թե ինձ ավելի էժան պետք է վաճառես, քան երբ մանրածախ ես վաճառում:  
- Իսկ մանրածախը ո՞րն է:
- Երբ դու ամեն գնորդին մեկ-երկու կիլոգրամ ես վաճառում: Հասկացա՞ր:
- Հասկանալը՝ հասկացա, միայն չեմ հասկանում, թե քո ինչին է պետք այդքան շատ մորի:
- Միշկա, ես դրանից մուրաբա եմ պատրաստելու և վաճառելու եմ ձմռանը: Շատ գումար կաշխատեմ: Էլ ուրիշ որտե՞ղ ձմռանը մորի կգտնես: Միայն ինձ մոտ: Ե՛վ ինձ համար է շահեկան, և՛ անտառի բնակիչներն են օգտվում:
- Աղվե՛ս, իսկ եթե ես քեզ չվաճառե՞մ իմ մորին: Դու շատ էժան ես ուզում գնել:
- Դե՛, ինչպես կուզես: Ուղղակի իզուր ես համառում. մորի շատ ունես, բոլորը վաճառել չես հասցնի՝ կկորչի, կթթվի: Ոչ մի օգուտ չես ստանա: Իսկ մեծածախ վաճառքով և՛ մորին կփրկես, և՛ գումար կվաստակես: Գուցե ոչ այնքան շատ, բայց ամեն դեպքում կվաստակես:
Մտածես Միշան և հասկացավ, որ իրավացի է աղվեսը: Նրանք թաթերը սեղմեցին և պայմանավորվեցին ամեն ինչի մասին:
Այսպես Միշան իմացավ, որ ինքը խանութում միշտ մանրածախ է վաճառել, իսկ հիմա սովորեց նաև մեծածախ եղանակով արագ փչացող ապրանքը շուկայում աղվեսին վաճառել: Եվ հասկացավ Միշան, թե ինչքան կարևոր է միշտ հետևել ապրանքի որակին, ամեն բան կանխատեսել, ամենուր հասցնել:   

ԻՄԱՍՏՈՒՆ ԲՈՒԻ ԽՆԴՐԱԳԻՐՔԸ
1.                  Ո՞ր դեպքում է խոսքը մեծածախ, իսկ որ դեպքում՝ մանրածախ առևտրի մասին:
-         Տղան կրպակից պաղպաղակ գնեց:
-         Խանութը գործարանից 50 զույգ կարմիր կոշիկներ գնեց երեխաներին վաճառելու համար:






Комментариев нет:

Отправить комментарий