среда, 6 ноября 2013 г.

Տնտեսագիտություն փոքրերի համար

Ինչպես էր Միշան սովորում բաժանել փողերը
 (Այն մասին, թե ինչպես ճիշտ կառավարել գումարը,
որպեսզի գործը չտուժի)

Խանութում առևտրից շահույթը շատ մեծ էր ստացվում, դրամներն անգամ գանձատուփում չէին տեղավորվում: Միշան ուրախ էր: Մտածում է. «Գնամ, սարդերից մեծ գորգ գնեմ հատակի համար և հայելիներ, զարդարեմ խանութս»:
Այդպես էլ արեց, դեռ բացի այդ էլ ճանապարհին եղջերուից եղջյուր գնեց, որը վերջինս որոշել էր նետել:

Վերադարձավ տուն ու անցավ աշխատանքի: Փռեց գորգը, կախեց հայելիները, եղջյուրները մուտքի դռան վերևում մեխեց և հիանում է. հատակին փափուկ գորգն ասես կանաչ խոտ լիներ, հայելիներում ամբողջ որջն է արտացոլվում, կարծես խանութն ավելի մեծացավ, ապրանքներն էլ ավելացան: Վաղուց էր Միշան երազում այս մասին, բայց միշտ դրամը չէր բավականացնում:
Իսկ հիմա առևտուրը կարգավորվել էր, և Միշան էլ թանկարժեք գնումներ էր արել: Աղվեսը եկավ հիանալու գեղեցիկ նորություններով, բայց գործերն էլ չմոռացավ:
- Հիշո՞ւմ ես, Միշա՛, ինձ խոստացել էիր շատ ընկույզ վաճառել մեծածախ, որպեսզի պահեմ ձմեռվա համար: Ես ինքս էլ սկյուռներից ընկույզ կգնեի, բայց մենք վիճած ենք:
- Օ՜յ, - հիշեց Միշան, - ես էլ մոռացել էի, բոլոր ընկույզները վաճառել եմ ու  գումարներն էլ արդեն ծախսել եմ: Ներիր ինձ, աղվես: Մի՛ նեղացիր: Հաջորդ տարի անպայման խոստումս կկատարեմ: Ես հիմա բոլոր առևտրական գործերը հատուկ տետրի մեջ եմ գրի առնելու, չեմ մոռանա, թե ինչի մասին եմ քեզ հետ պայմանավորվել:
Աղվեսն անվստահությամբ նայեց Միշային և ասաց.
- Դե լավ, Միշա: Ես ինչ-որ ընկույզների պատճառով մեր ընկերությունը չեմ խախտի: Բայց դու այսուհետև ամենից առաջ գործի մասին մտածիր: Ամբողջ գումարը գորգերի, հայելիների և այլ զարդերի վրա մի ծախսիր: Ապրանքներ առնելու և խանութը կահավորելու համար էլ գումար պահիր, մի ծախսիր ամբողջը:  
Միշան այդպես էլ վարվեց: Գումարի մի մասը նա ծախսում էր ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔՆԵՐԻ համար՝ իրեն չէր մոռանում, քաղցրեղեն էր գնում, հին վերարկուն վերանորոգեց, ննջարանում նոր վարագույներ կախեց: Կարելի էր էլի որոշ բաներ գնել իր համար, սակայն Միշան գնորդների համար էլ հոգ էր տանում, այսինքն մտածում էր ընդլայնել իր գործը, չէր մոռանում, լրացուցիչ ապրանքներ էր գնում, նոր դրամարկղ դրեց, փաթեթավորման համար գեղեցիկ թուղթ գնեց: 
Մնացած գումարը Միշան պահպանեց: Հանկարծ և անտառում ընկուզեղենը քիչ լինի, հարևան անտառից էժան չես կարողանա գնել: Կամ էլ գանձման սարքը փչացավ, վերանորոգելու համար գումար հարկավոր կլինի: Միշան նաև ծրագրում է հաջորդ տարի իր խանութին նկուղ ավելացնել, նկարիչների հրավիրել, որպեսզի խանութի ցուցափեղկերը ձևավորեն: Միշան ուզում է նաև գումար կուտակել և գնալ արտասահմայնան անտառներ, այնտեղի գործարարների հետ փորձի փոխանակում անելու: Իսկ այդպիսի ճամփորդությունը թանկ կարժենա: Դրա համար էլ Միշան մի կողմ է դնում յուրաքանչյուր չօգտագործված մանրադրամը, հավաքում է, ապագայի մասին է մտածում:
Միշան հասկացել է, որ կուտակումն ու սպառումը սերտորեն կապված են իրար. ինչքան շատ գումար ծախսես պահանջմունքերի վրա, այնքան քիչ կմնա գործն ընդլայնելու համար: Այդ պատճառով, երբ գումար էր ծախսում, հարկավոր է միշտ կարգավորել «ախորժակը», նկատի ունենալով ոչ միայն այն, ինչի կարիք ունես այսօր, այլև այն՝ ինչ վաղն է հարկավոր լինելու:

ԻՄԱՍՏՈՒՆ ԲՈՒԻ ԽՆԴՐԱԳԻՐՔԸ

1.      Լինում են, չեն լինում, տատիկ ու պապիկ են լինում: Նրանք մի հավիկ ունեին, անունը Զիկա: Հավիկը ձու ածեց... Շարունակիր հեքիաթը՝
ա) Ե՞րբ ձուն կդառնա սպառում (կսպառվի):
բ) Ի՞նչ պետք է պատահի, որպեսզի ձուն սկսի կուտակվել:
2.    Մատրոսկին Կատուն Շարիկին բացատրում է.
-Իմ կովը նույնը չէ, ինչ քո հրացան-տեսախցիկը: Իմ կովը շատ օգուտ է տալիս՝ կաթ, որից կարելի է թթվասեր պատրաստել, կաթնաշոռ, մածուն: Այս ամենը մենք սպառում ենք. իսկ ավելացած կաթը կվաճառենք, և այդ դեպքում կկուտակենք:
Շարիկը հարցնում է.
-Իսկ եթե ամբողջ կաթը խմե՞նք:
- Միևնույն է, մեր կովը մեզ համար կուտակում կապահովը:
Շարիկը սկսեց մտածել.
-Իսկ ինչպե՞ս:
Օգնիր Շարիկին: Գուշակիր այդ  հարցի պատասխանը հանդիսացող բառը:
Հ         _          _          _          _          Կ (հորթուկ):

3.    Հիշիր Կռիլովի «Ճպուռն ու մրջյունը» առակը: Ի՞նչ ես կարծում, Ճպուռն ի՞նչ էր անում այդքան նեկտարն ու ծաղկափոշին: Ճիշտ է, ամբողջն ուտում էր: Իսկ Մրջյո՞ւնը: Կուտակում էր, պաշար էր հավաքում: Իսկ դա ինչպե՞ս անվանել տնտեսագիտության լեզվով:

Комментариев нет:

Отправить комментарий